Հասարակություն

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

 Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով "Honda" մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նկարը` «Արտակարգ իրավիճակների նախարարության» կայքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *