Հասարակություն

«Ռեստարտ»-ի տղաները արդարացվել են

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր արդարացրեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին՝ արձանագրելով, որ բացակայում է հանցակազմը։

Գրեթե 4 տարի ընթացող դատական գործն ավարտվեց։ Նախաձեռնության անդամները մեղադրվում էին ակտիվիստ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի համար։ Այդ հոդվածի համար  4-8 տարվա ազատազրկում է նախատեսում օրենսգիրքը ։

Հիշեցնենք՝ «Ռեստարտի» անդամները բազմաթիվ անգամ պնդել են, որ 2019-ի մարտի 4-ին բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են նետել աղբամանը, քանի որ վերջինս իրենց նկատմամբ հետևողականորեն վերբալ բռնություն է կիրառել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *