Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա տոնակատարությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրերս ասել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից՝ նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
0 Մեկնաբանություն