Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. (տեսանյութ)

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, պետք է որոշում կայացնի մարտի մեկի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքների վերաբերյալ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ որոշում կայացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել եւ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Դատարանը նաեւ բեկանեց եւ որոշեց Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *