Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված (տեսանյութ)

Քիչ առաջ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Նա կմնա կալանավորված։

Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը,լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին տրամաբանական չէ նոր գրավի միջնորդություն ներկայացնելը,բայց հարցը կքննարկեն փաստաբանական թիմով։ 

«Հուսով եմ՝ երկուշաբթի կունենանք որոշումը և կորոշենք մեր անելիքը»,- ասաց փաստաբանը։ Նրա գնահատմամբ՝ եթե երկուշաբթի չստանան որոշումն, այդտեղ միտումկտեսնեն։

«Դատարանի որոշումից հետո, բնականաբար, դեռ չենք տեսակցել Քոչարյանին։ Նրա հետ հանդիպելուց հետո կտեսնենք՝ նա կամ գրասենյակն ունե՞ն հայտարարություն»,- ընդգծեց փաստաբանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *