Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում․ Մեսրոպ Մովսեսյան (տեսանյութ)

«Ա1+»- ը սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։

«17 տարի մենք այս նույն գործընթացի մեջ ենք, և թեթև դադարը, որ եղավ վերջին 3 տարում, չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակելու, առջևում մրցույթ է սպասվում, որին մենք մտադիր ենք մասնակցել, բայց մասնակցելուց առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանները ստանայինք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ա1+»-ի  տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

«Ա1+»-ը մասնակցել է 7 մրցույթի և 7-ում էլ ստացել է մերժում։ «Ա1+»-ի տնօրենն ըընդգծում է, որ այդ մերժումները եղել են անհիմն և կարգադրանքի ներքո․

«Կա Ռոբերտ Քոչարյանի դրվագը այս ամենի մեջ, ով մեր պատմության սկիզբը դրեց։ Ռոբերտ Քոչարյանն էր, որ որոշում կայացրեց, որ «Ա1»-ը պետք է զրկվի, և կատարածուները արեցին, արեցին իրենց կարծիքով փայլուն՝ համարելով մեզ թույլիկ, համարելով մեզ խաբեբա, համարելով անգրագետ և շատ այլ պիտակավորումներ տալով։

Մեսրոպ Մովսեսյանը կարծում է՝ հիմա դաշտը մաքուր է, և այդ մաքրության մեջ ուզում են առաջին հերթին մաքրել  «Ա1+»-ի  անունը, որը պղծվել է 17 տարի շարունակ։

«Հանդես գալով որպես «Ա1+»-ի  հիմնադիր և ղեկավար՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ավելի կարևոր հարց պետք է բարձրացվի՝ խոսքի ազատության վրա ոտնձգություն ունեցող այն ժամանակվա իշխանության  ներկայացուցիչների մասին է խոսքը։ Հիմնականում «Ա1+»-ը հանդիսացավ որպես զսպաշապիկ ամբողջ մամուլի վրա»։«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում, և այդ ճանապարհով շարունակեցինք ապրել 17 տարի։ Հիմա ես կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով դատարանում, պատասխան տար նաև մամուլի և խոսքի ազատության հանդեպ իր ոտնձգության համար։ Բոլորը այսօր ինչ-որ բողոք ունեն մամուլից, որ մամուլը իր դերը չի կատարում, բայց որևէ մեկը չի հիշում՝ հիմքը երբ դրվեց և ինչու այդպես ամրապնդվեց»։

Մանրամաան՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *