Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո դատարանի բակում լարված իրավիճակ է ստեղծվել։ Քոչարյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ցանկանում են գնալ դատարանի հատված, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կալանքից ազատվեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Որոշումը կայացրած դատավորի անունը Դավիթ Գրիգորյան է։
Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը լրագրողների հարցերին ի պատասպան միայն ասաց, որ շատ ուրախ է, եւ էլ ոչինչ։
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գնահատմամբ կարող էր երկու սցենար լինել։ Լավագույն սցենարը գործը կարճելն էլ, վատագույնը՝ սա՝ երաշխավորությամբ կալանքից ազատելը։ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակում է պնդել, որ արդարադատությանը խոչընդոտելու ռիսկ կա, եւ իրենք ցանկանում են այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ տեսնել պետության գործողությունները։
0 Մեկնաբանություն