Հասարակություն

Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է. Հանրային ռադիո

Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության հունիսի 17-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում։

Թե ինչ ներկայացվածությամբ, հայտնի չէ, բայց հայտնի է, որ ռուսական 2-րդ ռազմաբան Հայաստանում կտեղակայվի Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Հայաստանի կառավարությունը որոշումը կայացրել է, բայց պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները դեռ պետք է մշակեն համապատասխան միջպետական համաձայնագիր, որը ստորագրումից հետո պետք է վավերացվի խորհրդարանում։
Կառավարության պաշտոնական կայքում հասանելի են այն  որոշումը, տեղեկանքը և ամփոփաթերթը, որոնց հիման վրա գործադիրը որոշել է նոր տարածք տրամադրել Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա հիմնելու համար։ Հարցը կառավարության նիստի օրակարգում էր, բայց՝ չզեկուցվողների շարքում։ ՊՆ հիմնավորման մեջ ներկայացված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրված արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին։ Նոր փոփոխությունների նպատակը ներկայացված է փաստաթղթերի «Հիմնավորում» բաժնում։ Մեջբերում․

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի և ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի հասցեներում տեղ գտած փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ կառավարությանը ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի մի քանի կետերից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն,  հայ-ռուսական ռազմավարական գործակցություն, ղարաբաղյան հիմնախնդիր, զինված ուժերի բարեփոխումներ։ Դրա ստորագրումը հնարավորություն կստեղծի խթանել ՀՀ կառավարության ծրագրի՝ վերոնշյալ կետերով սահմանված դրույթների իրագործումը՝ նշվում է փաստաթղթում։

«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»։

Ըստ փաստաթղթերի՝ կողմերի միջև պայմանավորվածությունները ձեռք են բերվել 44-օրյա պատերազմից առաջ։Այս փուլում  կարելի է փաստել, որ Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդվում է 3 ուղղությամբ՝ խաղաղապահություն Արցախում, ռազմական ներկայություն հայ-թուրքական սահմանիֆ Գյումրիի հատվածում և այժմ արդեն՝ հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան գոտում։

Առավել մանրամասն՝ այստեղ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *