Հասարակություն

Ռոզա Լինի Snap երգը ՏիկՏոկում օգտագործվել է ավելի քան 360.000 տեսանյութում

«Եվրատեսիլ» երգի մրցույթից 2 ամիս անց Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի Snap երգը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների 26-րդ հորիզոնականում է հայտնվել` հայտնում է BBC-ն։

Ռոզա Լինի Snap երգը TikTok սոցիալական կայքում օգտագործվել է ավելի քան 360,000 տեսահոլովակում, որոնցից շատերը միլիոնավոր հավանումներ են ստացել:

«Ամեն ինչ խենթացնող է, և իմ երազանքն իրականություն է դառնում»,- BBC-ին ասել է  22-ամյա երգչուհին։

Snap-ն այս տարվա մրցույթի 2_րդ ամենաբարձր վարկանիշային երգն է՝ զիջելով միայն բրիտանացի Սեմ Ռայդերին, որը մայիսին զբաղեցրել էր երկրորդ տեղը:

«Երբեք չես կռահի, թե որ երգը վարակիչ կդառնա TikTok-ում»,- ասել է Ռոզա Լինը:

«Տեսել եմ մի տեսանյութ, որում մի տղա ամուսնության առաջարկություն է անում ընկերուհուն, և դա հրաշալի էր: Իմ երգը ուղեկցեց նրանց կյանքի ամենակարևոր պահին, և դա շատ, շատ հուզիչ է»,- ասել է Լինը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *