Հասարակություն

Սահմանադրական կարգը տապալելու փորձ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Քրեական Վերաքննիչ դատարանում այսօր դարձյալ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող պաշտպանական կողմի բողոքը։

Մինչ դատարանի դահլիճ մտնելը՝ Քոչարյանի պաշտպան Ռուբիկ Սահակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելը իրավական տգիտություն է. «Ինչպե՞ս կարող է մարդը, լինելով ՀՀ նախագահ, տապալել սահմանադրական կարգը։ Սահմնանադրական կարգը տապալելու փորձ արել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը»։ Բայց քանի նոր փոփոխություն մտավ քրեական օրենսգրքում, դրանց մասով քրեական հետեպնդումը դադարեցվեց:

«Փոփոխությունը մտավ 2009թ. մարտին եւ մարտի 31-ին դադարեցվեց քրեական հետապնդումը Ալեքսանդր Արզումանյանի եւ եթե չեմ սխալվում եւս վեց հոգու նկատմամբ: Այդ նորմը, Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը վերափոխվեց և շարադրվեց նոր խմբագրմամբ՝ «Իշխանությունը յուրացնելը» հոդված՝ բաղկացած երկու մասից՝ «Իշխանությունը զավթելը» և «Իշխանությունը պահելը»: 

«Թող այդ հոդվածով մեղադրանք առաջադրեն Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ չեն մեղադրում այդ հոդվածով: Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա սահմանադրական կարգն է տապալել՝ յուրացնելով իշխանությունը: Մի՞թե կարդալ չգիտեն մեր իրավագետները, քննիչները, դատախազները: Ինչո՞ւ չեն փոխում մեղադրանքը»,- ասաց Ռուբեն Սահակյանը: 

Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը նիստերի դահլիճից դուրս գալով՝ հայտնեց, որ նիստը 30 րոպեով ընդմիջվել է՝ տեխնիկական պատճառներով:

«Մինչեւ հիմա ընդամենը պարզեցինք, որ գործի մակագրությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ապացույցները, արտատպումը ներկայացվեց համապատասխանաբար, նաեւ ներկայացվել էր երկրորդ բողոքը»,-ասաց Արամ Օրբելյանը:

Օրբելյանը տեղեկացրեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարայնին տեսակցելու հարցը որոշակիորեն լուծվել է. «Տեսակցության արգելքը դեռեւս գործում է, բայց կան այդ ընդհանուր արգելքից բացառություններ եւ այդ բացառություններից՝ որդին եւ դուստրը այցելել են, եթե չեմ սխալվում՝ երկու անգամ տեսակցություն է տեղի ունեցել»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *