Հասարակություն

«Սասնա Ծռերի» աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի բակում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը։

Իսկ դատարանի բակում հավաքված «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են ազատ արձակել կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին:

Այս պահին դատարանում ընթանում է վկաների հարցաքննությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *