Հասարակություն

Շաքարավազի, բանանի, բենզինի մենաշնորհները արմատախիլ է արվել. վարչապետ (տեսանյութ)

«Տնտեսական հեղափոխության մեր մոդելը աշխատում է»,- Ազգային ժողովում հայտարարում է գործադիրի ղեկավարը:

Տնտեսական զարգացման համար առանցքայինը քաղաքացին է: Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցնում է` Կառավարությունը պիտի քաջալերի քաղաքացուն, հավասար մրցակցային պայմաններ ստեղծի: Հայաստանից մենաշնորհները արմատախիլ անելու գործում գործադիրը նույնպես հաջողություն է գրանցել:

«2018թ. մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78%, նախկին 95%-ի փոխարեն: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 30%, նախկին 57%- ի փոխարեն: Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 29%, նախկին 43%-ի խոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%, նախկին 51%-ի փոխարեն»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *