Հասարակություն

«Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան  կազմակերպման  լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվի,- այս մասին տեղեկացնում է պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքը: 

«Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության դադարեցման հարցի քնննարկումը հետաձգել մինչև 17.07.2020թ., ժամը 11:00»,- ասված է որոշման մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *