Հասարակություն

Շղթայական վթար Սևան-Երևան ավտոճանապարհին.11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց(տեսանյութ)

Մերկասառույցի և ձյան հետևանքով դժվարանցանելի էր Սևան-Երևան ավտոճանապարհը, որտեղ՝ ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ 
 Վթարի է ենթարկվել նաև Սևանի հիվանդանոցի շտապօգնության ծառայության մեքենան, Սևանի հիվանդանոց են տեղափոխվել 11 տուժածներ՝ բազմաթիվ կոտրվածքներով և վնասվածքներով։
Հիվանդանոց տեղափոխվածներից 2-ը ծանր վիճակով տեղափոխվել են Երևան։
Սևանի հիվանդանոցի փոխտնօրենը նշել է, որ այսօր 10։30-ի սահմաններում  ահազանգ ենք ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային հենակետի մոտ տեղի է ունեցել շղթայական ավտովթար, 10-յակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար, նաև իրենց շտապօգնության մեքենան»։
Բժիշկը տեղեկացրել է, որ տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *