Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» ՓՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվության հայտը. ecolur.org

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար «Լոռվա Ամրոց» ընկերության ջրօգտագործման թույլտվության հայտը: Այս մասին ԷկոԼուրին նամակով հայտնում է Շրջակա միջավայրի նախարարութան գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

«Ի պատասխան Ձեր 2020 թ-ի փետրվար 11-ի գրության հայտնում եմ, որ Լոռու մարզի վարչական տարածքում Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փհէկերի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի մարտի 3-ի N74-Ա հրամանով մերժվել է», - ասված է Վահե Ջիլավյանի գրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *