Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում սիբիրյան խոցի դեպքերին՝ նկատելով, որ դեպքերը միմյանց հետ կապ չունեն։ Փոխարենը, ըստ մասնագետի, սիբիրախտի տարածման պատճառը կապ ունի բնակլիմակայան պայմանների հետ՝ այս տարի երաշտ էր։
Գեղարքունիքում ասնասնագլխաքանակը, Ավետիսյանի խոսքով, պատվաստված էր։ Իսկ ահա Շիրակի մարզում անասունները պատվաստված չեն եղել։
«Անասնաբույժը, որն ինքնասպան եղավ, ստորագրել էր տվել գյուղացիներին մատյանների մեջ, որ պատվաստել է, բայց չէր պատվաստել։ Ողբերգական դեպքից մեկ օր առաջ մեր տեսուչներն իրենց սառնարանից գտան պատվաստանյութի ողջ խմբաքանակը»,-մանրամասնել է Գեորգի Ավետիսյանը։
0 Մեկնաբանություն