Հասարակություն

Սպասվում է ձյուն և ջերմաստիճանի նվազում ևս 5-7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:
Հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Հանրապետության տարածքում այսօր երեկոյան ժամերին, հունվարի 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Հունվարի 17-ին, 18-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-17-ն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *