Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 5-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։




0 Մեկնաբանություն