Հասարակություն

Սպասվում է թույլ ձյուն, ամպամածություն և մառախուղ

Առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում կդիտվի հետևյալ եղանակային պատկերը:

Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, թույլ ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ ունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, թույլ ձյուն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *