Հասարակություն

Ստամբուլյան կոնվենցիան պարտադրում է 3-րդ սեռի ազատ ընտրելու իրավունքը. ի՞նչ է թաքցնում նախարարությունը (տեսանյութ)

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը պնդում է, որ կոնվենցիան վտանգներ է ներկայացնում հայկական ավանդույթների  ու արժեքների դեմ:

Տեղեկությունները, թե կոնվենցիան չի անդրադառնում միասեռ ամուսնությունների ընդունման վրա, Հայկ Այվազյանը կեղծիք որակեց և մեջբերեց կոնվեցիայից մի հատված: 

«Մասնակից պետությունների կողմից սույն կոնվեցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքերի պաշտպանության ուղղված միջոցները  պետք է ապահովեն առանց  խտրականության, այն է՝ անկախ սեռից, մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից և գենդերային  ինքնությունից»:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չպիտի  վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, ի՞նչ մտավախություններ կան,  Հայկ Այվազյանը պատասխանեց, որ եթե Հայաստանի Սահմանադրության և միջազգային վավերացված պայմանագրերում կան հակասություններ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Մանրամասները՝ Ա1+-ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *