Հասարակություն

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել, 4 տուժած՝ հոսպիտալացվել. shamshyan.com

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների  ինքնությունը

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *