Հասարակություն

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այս մասին «Ա1+»- ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Գորիսում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի 2 բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև, նշվում են Խաչատրյանի ավագ որդու և Պողոսյանի որդու անունները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *