Հասարակություն

Սյունիքում 2 զինծառայող ողբերգական ավտովթարի զոհ են դարձել

Օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Ֆահրադ Հակոբյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե պատնեշին ու ծառին:

Վթարի հետևանքով Ֆ. Հակոբյանն ու ուղևոր` Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Սուրեն Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ռազմիկ Հակոբյանը տեղում մահացել է: 
Ժամը 07:40-ին, «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ս. Փիրումյանը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդն ու մահացածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *