Հասարակություն

Թագուհի Թովմասյանն ընդդեմ Լենա Նազարյանի դատական հայց է ներկայացրել

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Աժ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Թովմասյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել վիրավորանք համարվող արտահայտության համար: Հայցը ներկայացվել է հունիսի 30-ին և մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ արտահերթ վերջին նիստերից մեկի ժամանակ միջադեպ էր եղել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև:

Հիշեցնենք՝  Թովմասյանն ամբիոնից խոսում էր Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ այն շատ վատ մեսիջ է, որը կարող էր տալ  պետությունը: Թովմասյանի այս ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», որը սակայն լսվել էր՝  բարձրախոսի՝ անջատած չլինելու պատճառով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *