Հասարակություն

Թբիլիսիում հայտնաբերվել են շիրմաքարեր՝ հայերեն և վրացերեն գրություններով

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել.

Հայտնում ենք, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։

Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրն որոշելու ուղղությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *