Հասարակություն

Թեհրանից ՀՀ ժամանած 29 տարեկան ՀՀ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս.Ա.Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ նախարարության կողմից իրականացվող միջոցառումները՝ համաճարակային նոր կորոնավիրոսով վարակվածության տարածվածության մուտքը կանխարգելելու ուղղությամբ, համապատասխանում են բոլոր չափանիշներին։

«Ուրախությամբ կարող ենք ասել, որ մեր կողմից իրականացված միջոցառումները, որոնք սկսել են հունվարի 22-ից, բավականին էֆեկտիվ են եղել, և մենք այսքան ժամանակ չենք ունեցել բերովի դեպք։ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արսեն Թորոսյանը։Արսեն Թորոսյանը նշեց, որ մինչ օրս կատարել են 117 թեստ, որոնցից միայն մեկն է հաստատվել։ «Մեկուսացվել է 32 անձ, ինքնաթիռներից մեկում ուղևորները եղել են 82-ը, իսկ երկրորդում՝ 52-ը»,- ասաց նա։ Նախարարն ասաց, որ մեկուսացված անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ 

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *