«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինության հայտարարությունը՝ այսօր տեղի ունեցած պատահարի վերաբերյալ
Հարգելի այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ այսօրվա պատահարի հետևանքով ճոպանուղում մնացած բոլոր այցելուները բարեհաջող տարհանվել են։
Տեղեկացնենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, 2 խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։
Այս պահին ճոպանուղին անխափան աշխատում է։ Մենք, ինչպես միշտ, աշխատելու ենք ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10։30-ից մինչ 19։00։
0 Մեկնաբանություն