Հասարակություն

Տունը կարգի բերելու հետ կապված աշխատանքները նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը

Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ տնային  աշխատանքները նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը: Խոսքը վերաբերում է նաև սպասք լվանալուն և տան մաքրման աշխատանքներին,-գիտնականների փաստարկները հրապարակել է The Sun պարբերականը: Մասնագետներն ուսումնասիրել են 8 հետազոտություն, որոնց մասնակցել է 40-ից բարձր տարիքի 36.000 մարդ, որոնք հատուկ սարք են կրել: Նրանց առողջությանը հետևել են միջինում 5,8 տարի, որի ընթացքում մահացել է 2,149 մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ մահվան դեպքերը նվազել են ըստ շարժման ակտիվության աճի, ընդ որում, յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն նկատելի առավելություն է բերել: Մահացությունը կտրուկ նվազել է նաև չափավոր ինտենսիվության դեպքում, հասնելով պիկին նույն արդյունավետությամբ օրվա մեջ 24 րոպեի ընթացքում: Այս գործողությունները ներառում են արագ քայլելը, այգեգործությունը, սպասք լվանալը և փոշեկուլով տուն մաքրելը: Իր հերթին, օրվա ընթացքում 9,5 ժամ անշարժ վիճակում գտնվելը մեծացրել է վաղաժամ մահվան ռիսկը նույնիսկ այն անձանց մոտ, որոնք պարբերաբար մարզվել են: Ուսումնասիրության հեղինակներն են Շարլոտ Էդվարդսոնը և Թոմ Յեյթսը, ովքեր  խոստովանել են. «Այս արդյունքները հաստատում են այն արտահայտությունը, որ ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ոչնչով չզբաղվել: Դրանք ցույց են տալիս, որ ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մահվան ռիսկը: Սա վերաբերում է նաև տնային ցանկացած գործի: Ինչքան մեծ է ֆիզիկական ակտիվությունը՝ այնքան լավ առողջության համար»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *