Հասարակություն

Ցույց ԱԺ-ի մոտ. դեմ են եկամտահարկի համահարթեցմանը

Ազգային ժողովի շենքի դիմաց «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ցույց են անում ընդդեմ համահարթ եկամտահարկի նախագծի։ Նախաձեռնությունը ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությանն է։ Նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ եկամտային հարկի համահարթեցումը դեմ է իրենց սկզբունքներին. «Դեմ է տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումներին, դեմ է սոցիալական արդարության մասին մեր պատկերացումներին։ Կարծում ենք, որ օրենքը պաշտպանողները սխալ ճանապարհով են գնում և ուզում ենք այդ սխալից հետ պահենք»։ 
Նախաձեռնության անդամները պահանջում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպում, ավելի կոնկրետ՝ Մակունցն իջնի իրենց մոտ. «Մակունց, իջի, Մակունց, իջի՛»։ Նախաձեռնության անդամները փորձում են նամակ փոխանցել Մակունցին։ «Մենք հասկանում ենք, որ բոլորս չենք կարող ներս մտնել, դրա համար կսպասենք Լիլիթ Մակունցն իջնի»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *