Հասարակություն

Տվյալ խմբաքանակը ՀՀ-ից արտահանվել է սահմանված կարգով.ԱԱԾ-ն՝ծխախոտի ենթադրյալ մաքսանենգ խմբաքանակի մասին

Մոտ 1 ամիս առաջ՝ ապրիլի 28-ին ռուսական «Նովիե իզվեստիա» լրատվականում հոդված էր հրապարակվել այն մասին, որ ՌԴ անվտանգության ծառայությունը և մաքսային ծառայությունը Կրասնոդարի օդանավակայանում բռնագանձել են մաքսանենգ 40 տոննա կամ 2700 տուփ (բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 միլիոն ռուբլի) տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը Երևանից է եղել։ Ըստ կայքի՝ ինքնաթիռը Հայաստանից պետք է հասներ Աֆղանստան: Հաշվի առնելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխկապակցվածությունը (ձևակերպումը լրագրողինն է- հեղ.) ՌԴ անվտանգության ծառայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը, «Ա1+»-ը ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ հարցում էր ուղարկել ԱԱԾ։

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *