Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատության մեջ է»,- գրել է Պապիկյանը:




0 Մեկնաբանություն