Հասարակություն

Վալերիյ Օսիպյանը փաստ չունի՝ Վլադիմիր Գասպարյանն առնչություն ունի՞ Սևանի ձկան բիզնեսի հետ, թե՞ ոչ

Վալերիյ Օսիպյանը փաստ չունի, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առնչություն ունի՞ Սևանի ձկան բիզնեսի հետ։Հարցին, թե շահերի բախում չի՞ տեսնում, քանի որ տարիներ շարունակ ոստիկանությունը պայքարել է դրա դեմ, բայց ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է, պարոն Օսիպյանը կարճ պատասխանեց․

«Ես նախկինում տեղեկացված չեմ եղել՝ ինչ է եղել, ոնց է եղել»։ «Տեղեկացված եմ, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով։ Ապօրինի սիգի վաճառքը մտահոգում է բոլորիս, տարիներ շարունակ ոստիկանությունը դրա դեմ պայքար է մղել, այսօր նույնպես պայքարում ենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել, հարուցվել է քրեական գործ։

Մանրամասն՝ Ա1+_ից

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *