Հասարակություն

Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող «GAZel»-ն ու Nissan-ը բախվել են․կա 7 վիրավոր

Մարտի 5-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
 
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։
 
 Նախնական տվյալներով, կա 7 վիրավոր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *