Հասարակություն

Վանաձորում չբնակեցված տնակ է այրվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:07-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող նախկին  գործարանի տարածքում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված տնակում:

Ժամը 17:25-ին հրդեհը մեկուսացվել է, մարվել՝ 17:40-ին: Այրվել է շուրջ 21 քմ մակերեսով տնակը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *