Հասարակություն

Վարչապետին իմ մասին սխալ ինֆորմացիա էր զեկուցվում․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա իմ մասին, տարատեսակ սուտ ինֆորմացիաններ, ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ կեղծ է»,- այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասել է, որ փորձ է արվում վարչապետի և իր մեջ սեպ խրել:

«Հիմա բոլորիդ համար բաց դատական պրոցես կլինի, և կիմանան` ինչ էր ուզում Դավիթ Սանասարյանը»:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանը մտել էր մի դաշտ, որը չէին սպասում ՊՎԾ-ի աշխատակիցները:

«Վարույթ իրականացնող մարմինը մի նպատակ ուներ՝ կասեցնել լիազորությունները: Քրեական գործը 29 հատոր է, որը պատճենված է, և ծավալ են տվել, որ լուրջ մեղադրանք են ներկայացնում: Մենք հույս ունեինք, որ դատախազությունը այդ ճանապարհով չէր գնա, մենք լիահույս էինք, որ դատարան չէր ուղարկվի»,- ասաց նա:

Փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ ինքը գտնում է, որ եթե ՊՎԾ աշխատակիցները թույլ են տվել սխալներ, դա դեռ չի նշանակում, որ ղեկավարը պետք է պատասխանատվություն կրի:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *