Հասարակություն

«Վարչապետն ակնարկել է, որ նոր փորձաքննություն կլինի»․ մանրամասներ հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ջերմուկցիների հանդիպումն ավարտվել է։ Լրագրողների հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս պահի դրությամբ հիմք չկա, որ Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցվի։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպող ջերմուկցիներից մեկն էլ տեղեկացրեց, որ հանդիպումը վարչապետի հետ հիասթափեցնող էր։ Հանդիպման այլ մասնակից, փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ վարչապետը ակնարկել է, որ նոր փորձաքննություն կլինի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *