Հասարակություն

Վարդգես Գասպարին պառկած է կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Հասարակական գործիչ Վարդգես Գասպարին, ի նշան անհամաձայնության, պառկած է կառավարության շենքի առջև։ 

Նրա համար անընդունելի են Ազգային ժողովի մոտ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա անող ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի գործողությունները և ցուցարարների առջև ԱԺ դարպասների փակումը։ 

Գասպարին ասաց, որ չէր կարելի ցուցարարների հանդեպ այդպիսի քայլի գնալ՝ շեշտելով, որ մասնակից եղել է Ամուլսարի վերաբերյալ պուրակում տեղի ունեցած քննարկումներին և որևէ վտանգ չի տեսել բնապահպաններից։ 

«Ինչի՞ց և ո՞ւմից ենք պաշտպանվում դարպասներով և ոստիկանական շարքերով»,- պաստառ է Գասպարի ձեռքում։

«Ժողովրդավարության և մարդու իրավունքի հարց եմ բարձրացնում, որը սկզբունք է ինձ համար», - ընդգծեց հասարակական գործիչը։

Գասպարին ասում է, որ իշխանությունները, մասնավորապես՝ ԱԺ պատգամավորները, ներողություն խնդրեն ցուցարարներից։ 

Նա ասաց, որ գնացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տուն՝ հանդիպելու։ Վերջինը տանը չի եղել։ Գասպարին հավելեց, որ եթե վաղը հանդիպի Մակունցի հետ, հետաքրքրվելու է, թե արդյո՞ք պատրաստվում են ներողություն խնդրել ակցիայի մասնակիցներից։ 

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ամուլսարի շահագործման կապակցությամբ, նա պատասխանեց, որ կառավարության ցանկացած որոշումն իր համար ընդունելի է։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *