Հասարակություն

Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. ՀՀ ՃՈ

Հայաստանում վարորդական վկայական ստանալու հոսքը նվազել է: Եթե 2020 թվականի վերջին, քննական փոփոխությունների հետ կապված, վարորդական իրավունք ստանալու դիմումների աննախադեպ հոսք էր, շատերը փորձում էին մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը քննությունը հանձնել, ներկայում դիմելիությունը նվազել է,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության Երևանի Հաշվառման քննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Լևոնյանը: Նա նշել է, որ հերթերը կարգավորվում են, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները երկար չսպասեն: Այժմ ՃՈ-ը փոփոխություններ է նախատեսել, որոնք ևս կնպաստեն վարորդական քննությունների հերթերի կարգավորմանը: Մասնավորապես, տեսական, գործնական քննությունն 1-ին անգամ դրական չհանձնելու պարագայում քաղաքացին կարող է նորից մասնակցել միայն 7 օր հետո: 2-րդ անգամ բացասական հանձնելու պարագայում քննությանը մասնակցել կթույլատրվի 1 ամիս անց: Այսինքն՝ քննությանը մասնակցելն ինքնանպատակ չի լինելու: Գառնիկ Լևոնյանը վստահեցրել է, որ նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ներկայում առկա հերթերը կկարգավորվեն և քննությանը սպասելու օրերը կկրճատվեն, ներկա մինչև 20-ը՝ հասցնելով մինչև 10-ի: Վարորդական քննություններին դիմելու առումով գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Դիմողների շրջանում մինչև 80 %-ը կանայք են, ասել է Գառնիկ Լևոնյանը

Մանրամասն՝ այստեղ
 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *