Հասարակություն

Վերջին օրերին բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից տուժած 52 անձ.Արսեն Թորոսյանի կոչը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տագնապ է հնչեցնում.

Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *