Վիրավոր զինծառայողները կպրոթեզավորվեն՝ հաշվի առնելով անհատական կարիքը,- այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջը։
Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումից զատ, ներդրվում է կարիքների գնահատման, դրանց համապատասխան ծառայությունների մատուցման նոր համակարգ։
Նախարարության մասնագետներն՝ անձի ցանկության դեպքում, կայցելեն տուն կամ աշխատանքային միջավայր՝ ստուգելու, գնահատելու նրա ակտիվությունը, պարզելու՝ լրացուցիչ ինչ կարիք ունի քաղաքացին։



0 Մեկնաբանություն