Հասարակություն

Վիտալի Բալասանյանի ակնարկը նաև վարչապետ Փաշինյանին է վերաբերվում. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն դատական նիստից հետո անդրադարձավ Արցախի նախագահի թեկանածու, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

Բալասանյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ 2016 թվականին ներել են «Սասնա ծռերին» և «չեն ոչնչացրել և կոչնչացնեն բոլոր նրանց, որոնք կոտնձգեն պետության, ժողովրդի, Արցախի իշխանությունների դեմ»։

«Իրականում ակնարկը վերաբերում է նաև վարչապետ Փաշինյանին, իշխանության ներկայացուցիչներին, այդ ամբողջը որպես մեկ խոսք, մեկ 

հայտարարված նպատակ պետք է դիտել», - ասաց Ավետիսյանը։

Այդ նպատակը, ըստ քաղաքական գործչի, նախկինների ռևանշն է արդեն զինված մեթոդներով։ Նա ասաց, որ Բալասանյանն արդեն որերորդ անգամ «կոլեկտիվ «Մենք»-ի՝ «5-րդ շարասյան անունից է հանդես գալիս»։ 

Ավետիսյանը պարզաբանեց, որ նկատի ունի այն շարասյունը, որի մասն են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ստեփանակերտի իշխանությունները, Բալասանյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

«Մենք պահանջել ենք իշխանություններից քաղաքական կամք գործադրել, միջոցներ ձեռք առնել», - ընդգծեց գործիչը՝ շարունակելով իր անդրադարձը։ 

Քաղաքական գործիչը համարում է, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին չեզոքացրել է 5-րդ շարասյունը՝ ազատվելով «Մարտի 1»-ի գործով կարևոր վկայից, ընդ որում՝ նշելով, որ Հարությունյանը պետք է ներգրավված լիներ որպես մեղադրյալ։ «Կարևոր չէ՝ իրեն սպանել են, թե դրդել են ինքնասպանության, դա բնավ կարևոր չէ»,- նկատեց Վարուժան Ավետիսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *