Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանը կունենա Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը տիկին Բելլայի ու Սերժ Սարգսյանը տիկին Ռիտայի հետ մեր տանն էին, երգում և պարում էին, ծնողներիս կենացը խմում, նկարվեցին փոքր եղբորս տղայի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով այդ ողբերգական իրադարձություններին։

Խոսելով գործի քննության մասին՝ նա ասաց, որ քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի վրա բացասական ազդեցություններ են եղել, որ Ռ․Քոչարյանը պարբերաբար նրան հրավիրել է նախագահական և ծանոթացել գործի մանրամասներին։«Ասում էի, ինչու ես տանում, ասում էր պահանջում է։ Իմ ուժերին ներածին չափով օգնել եմ Գ․Ջհանգիրյանին, որ քննությունը օբյեկտիվ վարի։ Գործը հասել է նրան, որ «Միասնություն» դաշինքի առաջնորդներից՝ Անդրանիկ Մարգարյանը, Ստեփան Դեմիրճյանը, գլխավոր դատախազն ու ես, Գագիկ Ջհանգիրյանի պահանջով ասուլիս ենք տվել, որ իրեն աջակցում ենք, որ նա մտներ ԱԺ և բաց ներկայացներ, թե ինչ է եղել Հոկտեմբերի 27-ին։ Արել ենք այդ ոչ քաղաքական ու կոպիտ սխալ քայլը։ Նա հաջորդ քայլը չարեց, բայց ահռելի աշխատանք է արել այն ընթացքում, երբ ես վարչապետ էի»,- հավելում է Արամ Սարգսյանը։

Մանրամասն՝ Ա1+_ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *