Հասարակություն

Զարթոնքի գյուղապետն իր ասելիքը կասի երկուշաբթի օրը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, կա նախնական տեղեկանք, որտեղ արտացոլված են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կստանան համապատասխան ընթացք և այդ տեղեկանքը կուղարկվի ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

Այս մասին այսօր Զարթոնք գյուղի գյուղապետի հետ քննարկումից հետո ասել է ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

 

 Դավիթ Սանասարյանն էլ տեղեկացրել է, որ գյուղպետն իր ասելիքը կասի երկուշաբթի օրը:

 

Նա  գյուղացիներին տեղեկացրեց, որ իր ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն, մշտադիտարկում է իրականացրել, որի արդյունքում կազմվել է տեղեկանք, որը երկուշաբթի կուղարկեն ենք դատախազություն.

 

«Մենք տարբեր չարաշահումներ ենք հայտնաբերել, որոնք փոխանցվելու են դատախազություն: Վստահ եղեք, որ ոստիկանությունն ակտիվորեն իր գործունեությունն է իրականացնում: Ձեր պահանջով եկանք ուսումնասիրություն արեցինք»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *