Հասարակություն

Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *