Հասարակություն

Ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով․ Քննչական կոմիտե

Հհ Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեղեկացնում  է ժամկետային զինծառայողների ձերբակալության մասին

«ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զնծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և  358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *