Հասարակություն

Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում էր նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Քննարկման ավարտին որոշվեց՝ ձևավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները, տեղեկացնում են ԱԺ-ից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *