Հասարակություն

Զոդի կամրջին դարձյալ ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ (տեսանյութ)

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ ժամը 15:00-ի սահմաններում մահացել է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *