Հասարակություն

Զորավարժություն՝ պայմանական պատերազմի սցենարով

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով,  «Շանթ» զորավարժությունը, որը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին,  կստուգի ու կփորձարկի բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները՝ պայմանականորեն պատերազմի վիճակ ստեղծելով ողջ երկրում.

«Սցենարով նախատեսված և անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը»:

Լրագրողները հետաքրքրվում են՝ ինչու՞ Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու, ինչին Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ է պատասխանում.

«Արցախի Հանրապետությունն այլ պետություն է»:

Նրա խոսքով, զորավարժությունը լինելու է հրամանատարաշտաբային, ինչը զորքերի կրակային վարժություն չի նախատեսում:

Ըստ ՊՆ քարտուղարի՝ զորավարժությունը կտևի 3 օր:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *