Հասարակություն

ԶՈւ կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական միջոցառումներ չեն անցկացվի

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ մեծ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Մեծ տոնական միջոցառումներ չեն լինելու, ինչպես լինում էր ամեն տարի: Բավարարվելու ենք ընդամենը զորամասերում և զորամիավորումներում միջոցառումներով»,- ասել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *