Սպորտ

2024 թ․ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԻԱԿ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՂԸ ԼՈՌԵՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ Է

ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Արվեստի բնագավառում Անկախության օրվա կապակցությամբ 2 արվեստագետ արժանացան պարգևի. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանին տրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան, իսկ  հայ մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի ու արգասաբեր գործունեության համար արվեստի ոլորտում տրվող կառավարական ամենաբարձր պարգևներից մեկին՝ Մովսես Խորենացու մեդալին արժանացավ դերասան, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, Վ. Սարոյանի անվան միջազգային գրական մրցույթի առաջին մրցանակակիր, բազմաթիվ պարգևների արժանացած վանաձորցի արվեստագետը, որը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է, ունի ակտիվ գործունեության լայն ոլորտ. թատրոն, կինո, գրականություն, գիտություն, թարգմանություն, միջազգային ու միջմարզային փառատոների ժյուրի, ասմունք, դասախոսություն, թատերական մանկավարժություն և այլն: Է.

           Շնորհավորում ենք լոռեցի արվեստագետին պետական բարձր պարգևին արժանանալու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *